Նիկոլ Փաշինյանը այսօր զինվորական հոսպիտալ չի այցելել. տարածվող լուսանկարը արվել է 2018 թվականին

article-image

Այսօր` հուլիսի 16-ին, սոցիալական ցանցերում լուսանկար տարածվեց, որտեղ երևում էր Նիկոլ Փաշինյանը` հիվանդանոցում բուժում ստացող զինծառայողի ճակատը համբուրելիս:

Այս լուսանկարով կիսվել է նաև այս օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին առկա ռազմական գործողությունների ընթացքում Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի համակարգող, ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հենց Արծրուն Հովհաննիսյանի կողմից տարածվելուց հետո էլ նկարը հայտնվեց մի քանի լրատվականների էջերում, ինչպիսիք են` asekose.am, auroranews.am , 1in.am և այլն:

Այնուհետև, Արծրուն Հովհաննիսյանը խմբագրել է գրառումը` նշելով, որ «նկարը հին է, բայց խորհրդանշական»:

Լուսանկարը տարածել է նաև «Баграмян 26» տելեգրամյան ալիքը:

Սակայն պետք է նշենք, որ լուսանկարը արված է դեռևս 2018 թվականի մայիսի 17-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վարչապետը տեսակցել է մայիսի 13-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանին:

Այցի լուսաբանումը արվել է ՊՆ պաշտոնական կայքի, վարչապետի պաշտոնական կայքի և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից:

Русская версия статьи.

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն