Ըստ Գելափի՝ Հայաստանում բնակչության 45%-ը զայրացած է. բացասական ինդեքսները՝ նախկիններին, դրականները՝ նորերի՞ն

article-image

Ամերիկյան վերլուծական և խորհրդատվական ընկերություն հանդիսացող Գելափը ներկայացրել  է իր հերթական հետազոտության արդյունքները։

Հետազոտությունը, որը կատարվել է 143 երկրում ներկայացնում է աշխարհի ամենազայրացած բնակչությունն ունեցող երկրներին։

Ըստ Գելափի՝ 2018թ. աշխարհի ամենազայրացած բնակչություն ունեցող երկիրը Հայաստանն է, իր գրանցած 45% ինդեքսով։ Հայաստանին հաջորդում են Իրաքը, Իրանը, Պակիստանը և Մարոկկոն։

Ինչպես նշվում է հետազոտության մեջ, դա ամենաբարձր ցուցանիշն է, որը երբևէ գրանցվել է աշխարհում։

Կարևոր է ընդգծել,  որ նոր կառավարության ներկայացուցիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շատ հաճախ են հղում կատարում միջազգային տարբեր կառույցների կողմից արված հետազոտություններին, որոնցում արտացոլված են տնտեսական, սոցիալական կամ այլ ցուցանիշներ, դա վերագրում են իրենց կառավարությանը և դրանք համարում լուրջ առաջընթաց, որը գրանցվել է իրենց իշխանության գալուց հետո:

Սակայն նման հրապարակումները հայտնվում են իշխանության ուշադրության կենտրոնում միայն այն դեպքում, երբ գրանցված է որևէ դրական ցուցանիշ, իսկ բացասական ցուցանիշ ներկայացնող հրապարակումները անտեսվում են իշխանության կողմից, կամ էլ վերագրվում են նախորդ իշխանություններին և համարվում նրանց ձախողումը։

Գելափի հետազոտությանը ֆեյսբուքյան մեկնաբանության տեսքով անդրադարձել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ բացասական ինդեքսները վերագրելով նախկին իշխանություններին։

Հիշեցնենք, որ 2018թ.-ին Հայաստանում «հեղափոխության» ջատագովները, որոնք այն համարում էին «սիրո և թավշյա», նշում էին, որ իրենց նպատակը երջանիկ քաղաքացիներ ունենալն է, և իրենք կանեն ամեն հնարավորը դա կյանքի կոչելու համար։ Ցավոք սրտի, առնվազն Գելափի կողմից հրապարակված այս ցուցանիշները փաստում են այն մասին, որ հեղափոխականներն այս հարցում ձախողվել են։

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն