Տարոն Չախոյանի հերթական սուտը. Արմեն Ռուստամյանի հարցազրույցը տեղի է ունեցել 2021 թվականին

article-image

Այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, որը հայտնի է որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի կառավարիչ և հայտնի մանիպուլյատոր, գրառում է կատարել և դարձյալ սուտ խոսել:

Տարոն Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ա1+» լրատվականին ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի հարցազրույցը և գրել է, որ «Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե «Քոչարյանը չի վերադառնում նույն ձևով, ինչ եղել է այն ժամանակ, փոխվել է»:
 


 

AntiFake.am-ը ստուգեց և պարզեց, որ նշված հարցազրույցը, որը վկայակոչելով որոշ պնդումներ է արել Տարոն Չախոյանը, Արմեն Ռուստամյանը տվել է 2021թ. հունիսի 14-ին` 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ։
 


 

Տարոն Չախոյանը, շարունակելով կյանքի կոչել Դիմադրության շարժումը վարկաբեկելու իշխանության քարոզչական առաջնահերթությունը, ստել ու մանիպուլացրել է իր լսարանին և այդ ամենն արել է դիտավորությամբ։

Սկսենք սկզբից.

Որպես «ապացույց» բերելով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցազրույցը` Տարոն Չախոյանը իր լսարանին չի տեղեկացրել, որ հարցազրույցը մեկ տարվա հնություն ունի, արվել է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, ընտրություններից 6 օր առաջ: Ուստի հարցազրույցում հնչեցված բոլոր մտքերը վերաբերելի են ԱԺ արտահերթ ընտրություններին և դրան մասնակցող ուժերին։ Հայտնի է, որ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն և առաջնորդը հենց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ուստի նշված հարցազրույցում Արմեն Ռուստամյանը խոսում է հենց ընտրությունների և դաշինքի համատեքստում: Ավելին, Չախոյանը, իբրև թե «տեսանելի ապացույց» հրապարակել է Ռուստամյանի հարցազրույցի` կոնտեքստից կտրված հատված` առանց ամսաթվի, առանց ակտիվ հղման և տեղադրել այն իր գրառման մեկնաբանություններում: Ընթերցողի ուշադրությունը հրավիրում ենք այն փաստի վրա, որ Չախոյանը դիտավորությամբ իր մեկնաբանություններում չի տեղադրել հարցազրույցի հղումը, որը կբացահայտեր, թե երբ է տեղի ունեցել հարցազրույցը։
 

Դիտավորությամբ թաքցնելով հարցազրույցի տարեթիվը, ըստ այդմ Չախոյանը մոլորեցնում և բացահայտ ստում է նաև իր կողմից արված հետևություններում՝ Ռուստամյանի հայտարարությունները կապելով Դիմադրության շարժման հետ։  

Նախ Արմեն Ռուստամյանը չէր կարող «խոստովանել», թե ով է լինելու Դիմադրության շարժման վարչապետի թեկնածուն դեռևս մեկ տարի առաջ:

Չախոյանի հետևությունների երկրորդ մասով. վարչապետի աշխատակազմի ղեկավարի բազմաչարչար տեղակալը այս առումով ևս մանիպուլացնում է` նշելով Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին խոսքի ազատության իրավունքի խախտումների մասին, քանի որ կոնտեքստից կտրել է Ռուստամյանի խոսքը: Ընդհանուր իմաստը հասկանալու համար պետք է դիտել ամբողջ հարցազրույցը. Ռուստամյան չի հերքում, որ բացասական երևույթներ ևս եղել են Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, սակայն այսօր այդ բացասական երևույթները շարունակվում են:

Առհասարակ, Տարոն Չախոյանը կարող է չեմպիոնական տիտղոս նվաճել ստի, մանիպուլյացիայի և ակնհայտ կեղծիքների ռեկորդային թվերով: Անկարելի է հասկանալ և որոշել, թե որոնք են Չախոյանի ստի կարմիր գծերը և սահմանները:

Տարոն Չախոյանը ներկայիս իշխանությունների այն կարկառուն ներկայացուցիչներից է, որը հանրային բարձր պաշտոն հանդիսանալով օրվա մեծագույն մասը անցկացնում է սոցիալական ցանցերում.  սուտ և մանիպուլացնող հայտարարություններ է անում, մեկնաբանություններ գրում, բայց վստահաբար չի զբաղվում պաշտոնեական այն գործառույթներով, որի համար (և ոչ միայն) վճարվում է:

Տարոն Չախոյանի գրառումը սուտ պնդումներ է պարունակում, քանի որ գրառման հիմնական հենքը հանդիսացող հարցազրույցը հրապարակվել է մեկ տարի առաջ, հետևաբար հարցազրույցում քննարկվող հարցերը և Արմեն Ռուստամյանի հայտարարությունները որևէ առնչություն չունեն Դիմադրության շարժման գործողությունների և Իշխան Սաղաթելյանի հայտարարությունների հետ: Տարոն Չախոյանը հերթական փորձն է կատարել վարկաբեկելու Դիմադրության շարժումը, որը իշխանության հիմնական առաջնահերթություններից մեկն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն