Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը 3 օրում 2.280.000 դրամ պարգևավճար է ստացել

article-image

Այն ժամանակ, երբ Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսային համաճարակի հետևանքով մարդկանց սոցիալական վիճակի վատթարացումը, տասնյակ հազարավոր քաղաքացիներ դարձել են գործազուրկ և առկա է հայ-ադրբեջանական սահմանային լարվածություն, որի հետևանքներն անկանխատեսելի են, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս ամենի պիկին շարունակում  է շռայլորեն պարգևատրել քաղաքապետարանի ղեկավար կազմին։

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայկ Մարությանի հուլիսի 13-ի 700-Ա կարգադրությամբ պարգևավճարներ է բաժանել Երևանի քաղաքապետարանի 122 աշխատակիցների և բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարներին, ընդհանուր՝ 57.133.217 ՀՀ դրամի չափով, որը համարժեք է շուրջ 120.000 ԱՄՆ դոլարին։ Պարգևատրում ստացած աշխատակիցների ցանկում է նաև քաղաքապետի արդեն նախկին տեղակալ Հայկ Սարգսյանը։

Հետաքրքիր է, որ այս կարգադրությունից 2 օր անց՝ հուլիսի 15-ի 715-Ա կարգադրությամբ Հայկ Մարությանը 1 միլիոն 800 հազար դրամի չափով պարգևատրել է 2 օր առաջ 480 հազար դրամի չափով պարգևատրված իր տեղակալին՝ Հայկ Սարգսյանին։ Այսինքն՝ Հայկ Սարգյանը 2 օրվա ընթացքում պարգևատրվել է 2.280.000 դրամի չափով, որը համարժեք է շուրջ 4700 ԱՄՆ դոլարին։

Նկատենք, որ առաջին անգամը չէ, երբ Հայկ Սարգսյանը շռայլորեն պարգևատրվում է Հայկ Մարությանի կողմից։ Բացի ամսական պարգևատրումները՝ ևս 1 միլիոն 800 հազար դրամի չափով Սարգսյանը պարգևատրվել է ապրիլ ամսին քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանի հետ միասին։

Նկատենք, որ հուլիսի 15-ին Հայկ Սարգսյանը դադարեցրել է իր պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում՝ տեղափոխվելով մասնավոր ոլորտ։ Ստացվում է, որ հեռանալուց առաջ Հայկ Սարգսյանը օգտվել է Երևանի պարգևավճարային ֆոնդից, որից հետո նոր հեռացել է։ 

Հիշեցնենք, որ 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում Երևանի քաղաքապետարանում հատկացված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 276.530.000 դրամ, որը համարժեք է 572.500 դոլարին։

AntiFake.am-ը պարզել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում չեն հրապարակվում պարգևավճարների վերաբերյալ բոլոր կարգադրությունները, ուստի՝ հրապարակային տեղեկատվությամբ հնարավոր չէ հասկանալ քաղաքապետարանում բաժանված պարգևավճարների ընդհանուր չափը։


Русская версия статьи

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն