Կառավարության ՊՈԱԿ-ի` վրացուհու լուսանկարով ֆեյքը զբաղված է ատելության քարոզով ու թշնամանքի տարածմամբ

article-image

2018 թվականի իշխանափոխությունից հետո որպես «ֆեյքերի ՊՈԱԿ» հայտնի դարձած կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը փոխել է իր գործունեության ոլորտը և ստանձնել ակտիվ «ֆեյքաբուծարանի» դեր, որում ներկայիս իշխանություններին և մասնավորապես Նիկոլ Փաշինյանին սատարելու համար հազարավոր կեղծ օգտահաշիվներ են օգտագործվում:

Կան նաև հայտնի դեմքեր, որոնք Ֆեյսբուքում ունեն հսկայական լսարան, բացահայտ աջակցում են ներկայիս իշխանություններին, չեն խորշում վիրավորանքներով լեցուն գրառումներ կատարել ու պաշտպանել կոնկրետ գործիչների:

Նրանցից է «Regina Prazyan» անուն-ազգանունով ֆեյսբուքյան օգտատերը: Ինչպես պարզվել էր, օգտատերը կեղծ է: Հաշիվը բացվել է 2020 թվականի հունվարին: Օգտատերը իր «ֆեյք» լինելը թաքցնում էր վրաց օգտատեր Սոֆիկո Սամխարաձեի լուսանկարների տակ: Որոշ ժամանակ անց, երբ պարզվեց նկարների` իրական հասցեատերը, լուսանկարները էջից ջնջվել են:

 

 

Ռեգինան աչքի է ընկնում հայհոյախառն և լկտի գրառումներով` թիրախավորելով առանձին քաղաքական, մշակութային գործիչների, որոնք քննադատում են ներկայիս իշխանություններին և մասնավորապես Նիկոլ Փաշինյանին: Գրառումներով այս ֆեյք օգտատերը գովաբանում է Փաշինյանին և նրա թիմին:

Նրան հաճախ դիմում, մեջբերում է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, որը, ինչպես միշտ իր դերի մեջ է, որը պաշտոնյա լինելով հանդերձ տարածում է կեղծ օգտատիրոջ գրառումներն ու իր դիրքին ոչ հարիր բազմաթիվ մեկնաբանություններ և գրառումներ անում: Այս անգամ էլ Հանրային խորհրդի նախագահը իր կողմից հարգված ֆեյքի հետ ծաղրում էր Մարդու իրավունքների պաշտպանին և կառույցը: 

Օրինակ`

 

 

Օգտատիրոջ վերջին գրառումներից`

 

 

Ռեգինան քաղաքական և հասարակական ակտիվ գործիչների հետ մեկտեղ թիրախավորում է նաև մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին, իսկ վերջինիս` ցենզուրայից դուրս գրառումները տարածում են Նիկոլ Փաշինյանին պաշտպանող կեղծ էջերը, որոնցով տարածած աղբով էլ հեղեղվում է Ֆեյսբուքը: Ուշագրավ է, որ այդ կեղծ էջերը այսօր էլ այս օգտատիրոջ գրառումները տարածում են դարձյալ վրաց օգտատերի լուսանկարով: Գրառումներով օգտատերը ատելություն է տարածում, թշնամանք հրահրում:

 

Русская версия статьи.

Աղբյուր` AntiFake.am 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն