ՊՈԱԿ-ի աշխատակից Նժդեհ Հովսեփյանը ատելություն և թշնամանք է քարոզում` վարկաբեկելով ՀՀ Զինված ուժերը

article-image

Այսօր` հուլիսի 20-ին, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող 1in.am լրատվականում հարցազրույցի հյուրը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Նժդեհ Հովսեփյանն էր:

Հետաքրքիր կենսագրությամբ այս պաշտոնյայի հարցազրույցը կարելի է դասել աբսուրդի շարքին: ՊՈԱԿ-ում աշխատելու հետ զուգահեռ` Նժդեհ Հովսեփյանը, ինչպես նշված է վերջինիս ֆեյսբուքյան էջում, աշխատում է նաև «Գազպրոմ Արմենիայի» տեղեկատվական կենտրոնում որպես Պատմություն առարկայի պատասխանատու:

Ուշագրավ է, որ Հովսեփյանը հաղորդավարի կողմից ներկայացվում է որպես «քաղաքական վերլուծաբան»:

Հարցազրույցում Հովսեփյանը նշում է, որ ներկայիս ընդդիմադիր շրջանակների նպատակը այս ժամանակամիջոցում իշխանությանը հարվածելն է: «Նրանք չեն մտածում պետության անառիկության, սահմանների մասին: Հակառակը, առաջնային իրենց խնդիրը իշխանությանը հարվածելն է և այդ հարվածների արդյունքում քաղաքական դիվիդենտներ վաստակելը», - ասում է Հովսեփյանը:

Հետաքրքիր պարադոքս է ստացվում, երբ վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ում բարձր պաշտոն զբաղեցնող անձը խոսում է ներկայիս իրադարձությունների մասին` հարված հասցնելով սեփական պետության Զինված ուժերի հեղինակությանը: Այս դեպքը այնքան էլ զարմանալի չէ` հաշվի առնելով տավուշյան սահմանային սրացումների ժամանակ նույն ՊՈԱԿ-ի աշխատակիցների` սոցիալական ցանցերում ակտիվությունը, որոնք մեղադրում էին ընդդիմադիրներին «ներքաղաքական շոուների և անհայտ շահեր սպասարկող խմբերի ակտիվացման» համար, այնինչ հենց իրենք էին հայկական դաշտ նետում ադրբեջանական ապատեղեկատվությունն ու քարոզչությունը:

Իսկ այսօր էլ արդեն իսկ ՊՈԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան է խոսում ընդդիմադիրների «ոչ պետականամետ» գործելաոճի մասին:

Նժդեհ Հովսեփյանը նշում է, որ ընդդիմադիր ուժերը «ռազմական ղեկավարության և քաղաքական ղեկավարության միջև սեպ խրելու հստակ միտում ունեն»:

«Այստեղ որևէ կասկած չկա` առավել ևս հաշվի առնելով Յուրի Խաչատուրովի ընդդատյա լինելու հանգամանքը: Նրա որդուն... կարծես թե փորձում են բանակում արհեստականորեն ընդգծել նրա դերը, ինչպես նաև նրա միջոցով ապագայում մտմտալով գուցե նաև ռազմական հեղաշրջման որոշակի քայլեր», - նշում է ՊՈԱԿ-ի աշխատակիցը:

Նման հայտարարություններով պետական մարմինների այն հատվածների աշխատակիցները, որոնցից այս օրերին ադրբեջանական տեղեկատվական հարվածները կասեցնելու ու դրան հակազդելու համար առավել մեծ ջանքեր և աշխատանք էր սպասվում`  ծանր դրության մեջ են դնում հայ հասարակությանը և պառակտման վտանգ ստեղծում` ատելություն և թշնամանք սերմանելով հասարակության շրջանում:

Պատահական չենք համարում, որ 1in.am լրատվականը հարցազրույցը տարածել էր հետևյալ խորագրով՝ «Փորձում են քաղաքական և ռազմական ղեկավարության միջև սեպ խրել և Խաչատուրովի միջոցով ռազմական հեղաշրջում իրականացնել», որը այնուհետև բարձրացած աղմուկի պատճառով խմբագրվել է. «Փորձում են քաղաքական և ռազմական ղեկավարության միջև սեպ խրել»:

Վերջին օրերին իշխանության տարբեր ներկայացուցիչների, ինչպես նաև պատասխանատու ոլորտներում ներգրավված աշխատակիցների կողմից նման ապակենտրոնացնող, պառակտիչ քայլերը վնասում են ՀՀ Զինված ուժերի գործողություններին, այն դեպքում, երբ իրենց իսկ կողմից իրականացվող քայլերի մեջ նրանք մեղադրում են ընդդիմադիր գործիչներին և փորձագիտական շրջանակներին, ատելություն և թշնամանք տարածում հասարակության շրջանում:

Русская версия статьи.

Աղբյուրը` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն