(VIDEO) Որքան երկար ղեկավարի Նիկոլը, այնքան երկար ժամանակ կպահանջվի Հայաստանը վերականգնելու համար․ քաղաքագետ

article-image

Լաոն ուժեղ էր, պետք էր նրան ուժեղացնել: Դա չեղավ: Այս մասին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ–ում տեղի ունեցած «Դիմադրության շարժում․ արդյունքներ, հաջողություններ և ձախողումներ» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` անդրադառնալով Դիմադրության շարժման գործողություններին: 

Արմեն Բադալյանը նշում է, որ ոչ ոք չի խանգարում ուժերին որևէ գործողություն իրականացնել, հանրահավաքներ անել: «Եթե որևէ ուժ այսօրվա դրությամբ գտնում է, որ ինքը բավականին ուժեղ է և կարող է հասարակությանը իր հետևից տանել իր քաղաքական ուժի նպատակներին հասնելու համար, խնդիր չկա, կարող են իրականացնել: Ոչ ոք ոչ մեկի ձեռքը չի բռնել»,- նկատեց Բադալյանը` պնդելով, որ պետք է հաշվարկել համարժեք ռեսուրսների և ծրագրի առկայությունը: 

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշեց, որ պարզ է, որ ներկայիս իշխանությունը պրոբլեմ է. «Երկրի պարտքը հասել է 10 միլիարդի: Երկրի այս անկայուն իրավիճակում ներդրումներ չեն լինում, էներգետիկ պրոբլեմ է: Յուրաքանչյուրը, եթե իր տեղում աշխատի, իր գործը անի, մենք դուրս կգանք այս վիճակից: Պարզապես ինչքան երկար մնաց այս իշխանությունը, այնքան երկար պետք է հետո փորձենք վերականգնել: Ժամանակի կորուստ ենք ունենալու` սերնդի առումով»: 

Մանրամասները` տեսանյութում. 
 

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն