(VIDEO) Մարդիկ ուզում են հասկանալ՝ ի՞նչ անենք, գա՞նք հրապարա՞կ, թե՞ չգանք. Նարեկ Սամսոնյան

article-image

Վստահ եմ, որ հնարավոր է անգամ 15 հազար մարդկանցով անել արդյունավետ գործողություն: Գլոբալ առումով` վերջնարդյունքին հասնելու հաջողությունը քանակով պայմանավորված չէ: Այս մասին  «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ–ում տեղի ունեցած «Դիմադրության շարժում․ արդյունքներ, հաջողություններ և ձախողումներ» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց քննարկման մոդերատոր, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը` անդրադառնալով Դիմադրության շարժման գործողություններին: 

Նարեկ Սամսոնյանը նշում է, որ բովանդակություն արտադրելը ընդդիմադիր ուժերի առաջնային պարտականությունն է: Բովանդակություն, որով պայմանավորված` մարդիկ պետք է հասկանան, թե ինչպես են լուծվում խնդիրները: Նրա կարծիքով` մի շարք մարտահրավերներ ևս կան, օրինակ, Ազգային ժողովում անվստահության գործընթացը և այլընտրանքային թեկնածուի առաջադրումը: 

Քաղաքագետը նկատում է, որ շատերը մտածում են, թե ընդդիմությանը չի կարելի քննադատել. «բայց եթե կառուցողական քննադատություն է, այն առավել քան կարևոր է: Որովհետև մարդիկ ուզում են հասկանալ, ի՞նչ անենք, հրապարակ գա՞նք, թե՞ չգանք: Պետք է պարտադիր գնալ հրապարակ, այն բողոքի արտահայտման ձև է: Բայց մարդիկ պետք է վճռականություն և ծրագիր տեսնեն»: 

Մանրամասները` տեսանյութում. 
 

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն