(VIDEO) Հայրենիքի փրկությունը ենթադրում է ինքնազոհություն․ Վլադիմիր Մարտիրոսյան

article-image

Մասնագիտական խորհուրդները ոչ միշտ է, որ համընկնում են քաղաքական շահերի հետ: Քաղաքական շահերը միշտ չէ, որ կարողանում են այնքան ճկուն լինել, որքան ճկունություն են ենթադրում քո խորհուրդները: Այս մասին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ–ում տեղի ունեցած «Դիմադրության շարժում․ արդյունքներ, հաջողություններ և ձախողումներ» թեմայով պանելային քննարկման ժամանակ փաստեց քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը` անդրադառնալով Դիմադրության շարժման կազմակերպման վերաբերյալ խորհուրդներին: 

«Գործընթացների համար պատասխանատվությունը կրել են նրանք, և այդ պատասխանատվության խորությունը շատ լավ գիտակցել են, և իրենց գործողոություններում կարմիր թելով անցել է այդ պատասխանատվության բեռը կրելու ունակությունը: Իմ խորին համոզմամբ` առաջին անգամ ձևավորվել է մի իրավիճակ, երբ վճռականության և ինքնազոհության պատրաստակամության ցուցադրությունը բացարձակ այլ իրողություն է ստեղծելու հենց նույն ընդդիմության շարժման հաջողության տեսանկյունից: Հայրենիքի փրկությունը ենթադրում է ինքնազոհություն, և այդ ինքնազոհության պրակտիկ իրականացում: Քաղաքականությունը ունի բարձր ռիսկայնություն, և եթե դու հայտարարում ես, որ քո գործողությունները միտված են իշխանափոխության, բայց թե՛ հոգեբանական, թե՛ մարտավարական, թե՛ ստրատեգիական առումով տնային աշխատանքը թերի է կատարված, դա բերում է խնդիրների»,- նշեց Մարտիրոսյանը` նկատելով, որ նման խորհուրդներով, քննադատությամբ իրենք պարտավորեցնում են ընդդիմությանը, որ լինի այնպիսին, որ դա բերի հաջողության: 

Մանրամասները` տեսանյութում.
 

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն