Հրդեհ՝ Սարակապ գյուղում․ այրվել է մոտ 310 հակ անասնակեր

article-image

Հունիսի 28-ին, ժամը 16:25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարակապ գյուղի 1-ին փողոցում այրվում է խոտի դեզ: Այս մասին AntiFake.am–ը տեղեկանում է ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սարակապ գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:26-ին, մարվել՝ 18:10-ին: Այրվել է մոտ 310 հակ անասնակեր։

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն