Ռուսաստանն օգնել է Հայաստանին և Ադրբեջանին պայմանավորվել «Զանգեզուրի» միջանցքի ավտոճանապարհային մայրուղու հարցում, մնում է համաձայնեցնել 6 կմ-անոց ոչ մեծ հատվածի հարցը: Այս մասին գրել է ռուսական «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով իր բարձրաստիճան աղբյուրը:
Թերթի զրուցակցի փոխանցմամբ՝ ռուսական «Ավտոդոր»-ը օգնելու է ավարտին հասցնել երթուղու համաձայնեցումը, որի ձգձգումը պայմանավորված է տեղանքի լեռնային ռելիեֆով: Մնացած 40 կմ-անոց հատվածի վրա կգործարկվեն հին խորհրդային ճանապարհները: Թերթի աղբյուրի խոսքով՝ Երևանն արագացրել է նախագծի համաձայնեցումն այն բանից հետո, երբ Բաքուն որոշել է մայրուղիներ կառուցել ոչ թե Հայաստանով, այլ Իրանով:
Աղբյուր՝ AntiFake.am