ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ադմինիստրացիան ծրագրավորում է սկսել տասյնակ հազարավոր պատվաստանյութերի տարածումը կապիկի ծաղկի դեմ պայքարում: Այս մասին գրել է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Washington Post-ին:
Պատվաստանյութերի չափաքանակը տրվելու է այն նահանգներին, որտեղ առավել շատ են լինելու հաստատված դեպքերը: Նախագծի համաձայն՝ այդ նահանգներն են Հավային, Իլինոյսը, Նյու Յորքը, Կալիֆորնիան, Ֆլորիդան և Վաշինգտոնը:
Ընդհանուր առմամբ ծրագրավորվում է 30 հազար չափաքանակ պատվաստանյութ տրամադրել:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում գրանցվել է կապիկի ծաղկի 306 դեպք:
Կապիկի ծաղիկը հազվադեպ հանդիպող ինֆեկցիոն հիվանդություն է, որը հանդիպում է Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում: Դրա նախանշաններն են տենդը, սրտխառնոցը, ցանը և մկանացավը:
ԱՀԿ-ն նշում է, որ կապիկի ծաղկի տարածումը չի հանգեցնի համաշխարհային պանդեմիայի:
Աղբյուր՝ AntiFake.am