Ֆրանսիան չի ճանաչում Ռուսաստանը որպես ահաբեկչության հովանավոր

article-image

Փարիզը, ի հեճուկս Ուկրաինայի նախագահ Զելենսկու պնդումների, հրաժարվել է Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչության հովանավոր: Այս մասին Գերմանիայում կայացած «Մեծ Յոթնակի» գագաթնաժողովում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ֆրանսիան չի կիրառում այդ մեթոդաբանությունը: Մենք խոսում ենք ռազմական հանցագործությունների մասին: Դրանց բնութագրումը պետք է թողնել դատավորներին»,-հայտարարել է նա:

Հունիսի սկզբին ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ ամերիկյան ադմինիստրացիայի մասնագետները շարունակում են հետազոտել՝ «արդյո՞ք Ռուսաստանը համապատասխանում է ահաբեկչության հովանավոր երկրների ցանկում հայտնվելու չափանիշներին»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԱՄՆ նախաձեռնությունը «հիմարության չափանիշ» է անվանել:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն