(VIDEO) Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են թմրավաճառության դեպքեր

article-image

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրավաճառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը, որն իրացրին Արաբկիրի քրեական հետախույզների հետ համագործակցելով: Այս մասին հայտնում է ոստիկանությունը։

Հունիսի 23-ին մայրաքաղաքի Հրաչյա Քոչարի փողոցից նրանք բերման ենթարկեցին 30 և 33 տարեկան երկու տղամարդու՝ «Մերսեդեսով» հանդերձ: Արաբկիրի բաժնում նրանք խուզարկվեցին։ Հայտնաբերվեցին տարբեր քաշով կոկաին, մեթամֆետամին, հերոին ու գաղտնի փականով դանակ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, որոնց արդյունքում պարզվեց նաև, թե նրանք որտեղ և ումից են ձեռք բերել թմրամիջոցները:
Թմրամիջոց իրացնողը, որը Երևանում բնակվող 45-ամյա տղամարդ է, ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նույն օրը խուզարկություն կատարվեց նրա բնակության վայրում: Հայտնաբերվեց 7 գրամից ավելի կոկաին և մոտ 90 գրամից ավելի մեթամֆետամին:
Հարուցվել է քրեական գործ: Գնորդները ձերբակալվել են, իրացնողները` կալանավորվել:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն