Նոր Խարբերդում 46-ամյա տղամարդը հարվածներ է հասցրել կնոջ գլխին, ինչն պատճառով կինը մահացել է. հարուցվել է քրեական գործ

article-image

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ Նոր Խարբերդ համայնքի տներից մեկում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ: Այս մասին AntiFake.am–ը տեղեկանում է քննչական կոմիտեից։

Քննությամբ պարզվել է, որ 2022 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի տներից մեկում, կենցաղային հարցերի շուրջ  վիճաբանություն է ծագել 46-ամյա տղամարդու և նրա որդու միջև: Վիճաբանությանը միջամտել է մայրը, որի ընթացքում 46-ամյա տղամարդն ուղղակի դիտավորությամբ հարվածներ է հասցրել կնոջ գլխի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս, ինչը անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք: Կատարվել է առերես հարցաքննություն: Նշանակվել են փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն