Ստամբուլում նոր ընտրություններ կլինեն

article-image

Ինչպես հաղորդում է «Anadolu Ajansı» լրատվական գործակալությունը, Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել «Արդարություն և զարգացում» կուսակցության արտակարգ պահանջը: Նոր ընտրությունները տեղի կունենան հունիսի 23-ին:

Նոր ընտրություններին կարող են մասնակցել  նաև այն քաղաքական կուսակցությունները, որոնք մասնակցել են 2019թ. մարտի 31-ին:

Որոշման համաձայն՝ կրկնվելու է միայն բուն ընտրական գործընթացը:

Հանձնաժողովը իր այս որոշումը պատճառաբանում է այն հանգամանքով, որ ընտրական տեղամասերում ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ քաղաքացիական անձինք չեն եղել, ինչպես պահանջում է օրենքը:

«Արդարություն և զարգացում» կուսակցության մամլո խոսնակ Օմեր Ջելիքը այսօր հայտարարել է, որ նոր ընտրությունները չեն անցկացվելու որևէ կուսակցության շահերի պաշտպանության համար: «Բարձրագույն ընտրական հանձնաժողովը որևէ հաղթող չի հայտարարել, այլ նշանակել է ընտրությունների նոր ժամկետ որոշ խախտումների պատճառով»,- ասել է  խոսնակը:

Այնուամենայիվ, այս որոշումը դատապարտել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից Էքրեմ Իմամօղլուն, որը ձայների քիչ տարբերությամբ հաղթել էր, բայց ԲԸՀ-ն նրան այդպես էլ չէր հանձնել քաղաքապետի լիազորագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը