Փաշինյանը որոշել է պարգևավճարներ հատկացնել պետական և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին (ՑՈՒՑԱԿ)

article-image

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգի եւ տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգևատրելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով, հիմք ընդունելով պետական կառավարման համակարգի եւ տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարների 2020 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման եւ հաշվետվությունների դրական արդյունքները`

Պետական կառավարման համակարգի եւ տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգեւատրել 2020 թվականի առաջին կիսամյակի կատարողականի եւ հաշվետվությունների արդյունքների հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշմամբ հաստատված համապատասխան մարմնի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական եւ պետական այլ ծառայողների պարգեւատրում» հոդվածով՝ համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ:

Պարգևատրվել է թվով 22 գլխավոր քարտուղար։ Իսկ թե յուրաքանչյուրն ինչ չափով է պարգևատրվել, որոշման մեջ նշված չէ։

 


 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն