ՀՀ վարչապետի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից օրենք խախտելը սովորական երևույթ է դարձել

article-image

«Քաղաքացիական համերաշխություն» ազատական ՀԿ-ն դեռ մարտի 30-ին տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Մեզ ապրիլի 4-ին պատասխանեցին, որ տեղեկատվությունը տրամադրելու համար անհրաժեշտ է 30-օրյա ժամկետ։ Հաշվի առնելով, որ տրամադրվող տեղեկատվությունը ծավալուն է և այն մեզ տրամադրվելու է մինչև ամսվա վերջ՝ ըմբռնումով մոտեցանք այդ պատասխանին։

Սակայն առ այսօր՝ մինչև մայիսի 7-ը, ՊՈԱԿ-ը մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը չի տրամադրել։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մեզ անհրաժեշտ տեղեկությունը ՊՈԱԿ-ը պետք է տրամադրեր ամենաուշը ապրիլի 30-ին։

Կարծես ՊՈԱԿ-ի մոտ օրենք խախտելը սովորական երևույթ է, քանի որ սա առաջին դեպքը չէ, որ կառույցը, որի հիմնական գործառույթը տեղեկատվության հետ աշխատանքն է, մեր տեղեկություն ստանալու հարցումներին պատասխանում է օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ։

Միգուցե ՊՈԱԿ-ը չի՞ կողմնորոշվում, թե ինչ պատասխաններ տա մեր հարցումներին և օրենքի խախտմամբ հավելյալ ժամանակահատված է օգտագործում պատասխաններ մտածելու համար։ Կամ միգուցե իսկապես չի՞ հասցնում։

Այնուամենայնիվ հարց է ծագում. եթե ՊՈԱԿ-ը չի կատարում կամ չի հասցնում իր հիմնական գործառույթների իրականացումը հարցումներին պատշաճ պատասխանելու մասով, ինչու՞ է Կառավարությունը ՊՈԱԿ-ի համար նոր գործառույթներ ավելացնում։

Հիշեցնենք, որ ըստ օդում կախված լուրերի՝ ՊՈԱԿ-ը ներկայումս զբաղված է ոչ այնքան իր կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացմամբ, որքան «ֆեյքերի ֆաբրիկաներ» աշխատեցնելով։ Միգուցե սրանո՞վ է պայմանավորված նաև, որ ՊՈԱԿ-ը ժամանակ չի գտնում օրենքով սահմանված ժամկետները պահպանելու համար։

 

Հոդվածի անգլերեն տարբերակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը