Նիկոլ Փաշինյանը մրցույթը չհաղթահարած, բայց հրամանագրված ուսանողներից մեկն է եղել. Գևորգ Էմին-Տերյան

article-image

Գևորգ  Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

«Բոլորը գիտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ-ն ավարտել-չավարտելու պատմությունը, բայց քչերը գիտեն ընդունվելու պատմությունը։

1991 թվականի ամռանը, երբ Հայաստանը դեռ խորհրդարանական էր, իսկ վարչապետը Վազգեն Մանուկյանն էր, տեղի ունեցան աննախադեպ ընդունելության քննություններ։ Բավարար գնահատականներ ստացած, բայց չընդունված դիմորդները սկսեցին Կառավարության դիմաց նստացույց անել, ինչից հետ վարչապետի հրամանով, բոլոր նրանք, որոնք բավարար գնահատականներ էին ստացել, բայց չէին հաղթահարել մրցույթը, հրամանագրվեցին որպես ուսանողներ։

Նիկոլ Փաշինյանն այդ ուսանողներից մեկն էր»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն