Շուշիի ազատագրման 27-րդ ամյակին նվիրված միջոցառում Արցախում. տեսանյութ

article-image

Այսօր` մայիսի 8-ին` Շուշիի ազատագրման 27-րդ ամյակի կապակցությամբ Արցախում միջոցառում է տեղի ունեցել, որին մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը,ԱՀ և ՀՀ ներկա և նախկին պաշտոնյաներ:

Պատմության մեջ այս օրը` 1992թ. մայիսի 8-ին, բեկումնային իրադարձություն տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի ընթացքում: Հայկական զինված ուժերի փայլուն գործողություններից հետո ազատագրվեց Շուշին: Գործողությունը, որը կրում էր «Հարսանիք լեռներում» անվանումը, սկսվել էր մայիսի 8-ի գիշերը: Այն ղեկավարում էր հրամանատար Արկադի Թադևոսյանը: Շուշիի ազատագրման գործողությունն իր բնույթով անթերի ռազմական գործողություն էր, որը կարևորագույն և բեկումնային կետ էր Արցախյան ազատամարտի շրջանակներում: Տարիներ շարունակ Շուշիի ռազմական հենակետերից հակառակորդը կրակի տակ էր պահում մայրաքաղաք Ստեփանակերտը և արցախյան այլ բնակավայրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն