Աննա Հակոբյանի ղեկավարած «City of Smile»-ը համագործակցում է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» ընկերության հետ

article-image

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «City of Smile» (Ժպիտների քաղաք) հիմնադրամը համագործակցում է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «Sas Sweet»-ի հետ: Այս մասին մենք տեղեկանում ենք Աննա Հակոբյանի կողմից ղեկավարվող City of Smile Charitable Foundation ֆեյսբուքյան էջում կատարված գրառումից:  Գրառման մեջ նշված է, որ «Sas Sweet»-ի կողմից ներկայացված «City of Smile» (Ժպիտների քաղաք) թխվածքի և տորթի վաճառքից փետրվար և մարտ ամիսների ընթացքում ստացվել է 1.688.000 ՀՀ դրամ:

«City of Smile» բարեգործական հիմնադրամի և «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի համագործակցությունն սրանով չի սահմանափակվում։ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերի դրամարկղներում տեղադրված են «City of Smile» բարեգործական հիմնադրամի հանգանակության տուփեր։

Փաստորեն նախկին համակարգի ներկայացուցիչները, ում ներկայիս իշխանությունները մշտապես մեղադրել են կոռուպցիայի, օլիգարխ լինելու մեջ, մեր օրերում վերածվել են գործարարների և սերտորեն աջակցում  են ներկայիս իշխանություններին և նրանց կողմից ղեկավարվող հիմնադրամներին:

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն