Ամերիկան մեղադրում է Չինաստանին առևտրային գործարքի շուրջ համաձայնություն չգալու մեջ. «BBC»

article-image

«BBC». ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթայզերը մեղադրել է Չինաստանին առևտրական բանակցություններում պարտավորությունների շուրջ համաձայնություն չգալու մեջ։

Նա ասում է, որ նախագահ Թրամփի կողմից սպառնալիքը՝ չինական ապրանքների վրա տուրքեր դնելու հետ կապված, հետևանք էր այն բանի, որ  Չինաստանը հետ էր կանգնել իր խոստումներից։

Սակայն Լայթայզերը ասել է, որ նրանք դեռ սպասում են չինական պատվիրակությունը կժամանի Վաշինգտոն մայիսի 9-ին բանակցությունների հավելյալ փուլի համար։

Շաբաթ օրը Դոնալդ Թրամփը թվիթերում գրել էր, որ ԱՄՆ-ը  ուրբաթ օրը կրկնապատկելու է մաքսատուրքերը  200 միլիարդ  դոլար (153 միլիարդ եվրո) արժողությամբ չինական ապրանքների համար, և ասել է , որ էլ ավելի նոր մաքսատուրքեր կներկայացնի։

Լայթայզերը երկուշաբթի օրը լրագրողների հետ զրույցում ասել է. «Մեկ շաբաթ կամ ավելի ժամանակահատվածում մենք Չինաստանի կողմից հանձնառությունների խախտում ենք նկատել»։

Նա նաև նշեց, որ Չինաստանը փորձել է, ըստ էության, փոխել երկրների միջև համաձայնագրի բովանդակությունը, երբ բանակցությունները մոտենում էին ավարտին։

«Մենք չենք դադարեցնում բանակցությունները այս պահի դրությամբ։ Բայց արդեն ուրբաթ օրը  կլինեն մաքսատուրքեր», -հավելել է նա:

Ի՞նչ դիրքորոշում ունի Թրամփը

Շաբաթ օրը ԱՄՆ նախագահը թվիթերում գրել էր, որ ուրբաթ օրը ապրանքների մաքսատուրքերը  10%-ից կդառնան 25%, և մաքսատուրքից ազատված 325 միլիարդ դոլար կազմող ապրանքները շուտով կարող են 25%-ով տուրքի ենթադրել։

ԱՄՆ նախագահը գրում է. «Առևտրական պայամանագիրը շարունակվում է Չինաստանի հետ, բայց շատ դանդաղ կերպով, քանի որ նրանք փորձում են նորից բանակցել»։

Իսկ երկուշաբթի օրը Թրամփը գրում էր, որ ԱՄՆ-ն  կորցնում էր 500մլրդ դոլար Չինաստանի հետ առևտրի արդյունքում. «Ներեցե՛ք, բայց մենք սա այլևս շարունակել չենք կարող»,- ասում է Թրամփը։

Երկուշաբթի օրը ԱՄՆ ֆինանսների քարտուղար Սթիվեն Մնուչինը լրագրողներին ասել է, որ բանակցությունները 90 տոկոսով ավարտված են, բայց չինացի բանակցողները փորձում էին հետ գնալ այն կետին, որտեղից բանակցում էին նախկինում:

Արդյո՞ք պայմանավորվածություններն ավարտվել են:

Մինչև հիմա ԱՄՆ-ն չինական ապրանքների վրա 250 միլիարդ դոլար մաքսատուրք է դրել՝ մեղադրելով Չինաստանին անարդար առևտրային գործելաոճի մեջ:

Իսկ Չինաստանն էլ իր հերթին մեղադրել է ԱՄՆ-ին  «տնտեսության պատմության մեջ ամենամեծ առևտրային պատերազմ սկսելու մեջ»։

Առևտրային քաղաքականության մասնագետ Ուիլիամ Ռայիչը ասել է, որ Չինաստանը երբեք չի բավարարի ԱՄՆ-ի պահանջները։

Նա նշում է. «Միևնույն ժամանակ Թրամփը վերջապես կհասկանա, որ չի ստանա այն ամենը, ինչ ցանկանում է»:

Այս ամենը Թրամփին կդնի «անորոշ քաղաքական դրության մեջ», և նա չի կողմնորոշվի, թե արդյոք որն է լավ. ընդունե՞լ համաձայնագիրը, որը քննադատության կենթարկվի թույլ լինելու համար, թե՞ չընդունել և հետագայում քննադատվել ձախողվելու համար։

Ի՞նչ ազդեցոթյուն կունենա մաքսատուրքերի բարձրացումը։

Դոնալդ Թրամփի վերջին քայլը կբարձրացնի տուրքերը ավելի քան 5000 չինական ապրանքների վրա՝ սկսած քիմիական նյութերից մինչև տեքստիլ և սպառողական ապրանքներ։

ԱՄՆ նախագահը  սկզբնապես 10 %-անոց մաքսատուրք էր դրել այս ապրանքերի վրա սեպտեմբեր ամսին, որը պիտի բարձրանար հունվարին, սակայն այս գործընթացը հետաձգվեց պայմանավորված բանակցությունների մեկնարկով:

Այնուամենայնիվ և՛ ԱՄՆ-ն, և՛ համաշխարհային ընկերությունները ասում են, որ առևտրական պատերազմը մեծ վնաս է հասցնում իրենց։

ԱՄՆ-ն համոզված է, որ առևտրային պատերազմը կթուլացնի համաշխարհային տնտեսությունը:

Նյութի աղբյուր՝ US accuses China of backtracking on trade deal

 

Հեղինակ՝ Մհեր Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն