Ինքնասպանությունների և ինքնասպանությունների փորձերի դեպքերը Հայաստանում վերջին երկու տարիներին զգալիորեն ավելացել են (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)

article-image

Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում ինքնասպանությունների թիվը զգալիորեն ավելացել է: ՀՀ վիճակագրական կոմիտեից AntiFake.am-ին հայտնել են, որ Հայաստանի Հանրապետությունում 2018թ. գրանցվել է ինքնասպանության 179 և ինքնասպանության փորձերի 427 դեպք: Մասնավորապես, 2018թ. հունվար-հունիս ամիսներին գրանցվել է ինքնասպանության 96 դեպք, հուլիս-դեկտեմբեր ամիսներին` 83 դեպք: 2018թ. հունվար-հունիս ամիսներին գրանցվել է ինքնասպանության փորձի 241 դեպք, հուլիս-դեկտեմբեր ամիսներին` 186 դեպք:

2019թ. հունվար-հունիս ամիսներին գրանցվել է ինքնասպանության 86 դեպք, հուլիս-դեկտեմբեր ամիսներին` 67 դեպք:  Ինքնասպանությունների փորձերի թիվն էլ 2019թ. հունվար-հունիս ամիսներին եղել է 267, հուլիս-դեկտեմբեր ամիսներին՝ 193 դեպք: Ընդհանուր առմամբ` գրանցվել է ինքնասպանության 153 և ինքնասպանությունների փորձերի 460 դեպք:

 

 

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում ինքնասպանություն և ինքնասպանության փորձ կատարածների մեծ մասը գործազուրկներն են:

Ինքնասպանությունների և ինքնասպանությունների փորձերի վերաբերյալ AntiFake.am-ին տվյալներ են փոխանցվել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից: Համաձայն մեզ փոխանցված տվյալների՝ 2018թ. մայիսից մինչև 2020թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հաշվառված ինքնասպանությունների թիվը եղել է 413, ինքնասպանությունների փորձերինը՝ 1119: Մասնավորապես, 2018թ. մայիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ինքնասպանության 153 դեպք, 2019թ.` 176 դեպք, 2020թ. առ հունիսի 30-ը՝ 84 դեպք: Իսկ 2018թ. մայիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ինքնասպանության փորձի 358 դեպք, 2019թ.` 502 դեպք, 2020թ. առ հունիսի 30-ը՝ 259 դեպք:

 

Համեմատության համար կարող ենք նշել, որ Հայաստանի Հանրապետությունում 2017թ. ընդհանուր առմամբ գրանցվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 562 դեպք, ինչը համեմատաբար ավելի ցածր է, քան 2018թ. և 2019թ. գրանցված դեպքերը:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն