Արգիշտի Քյարամյանն իր ընկերոջն ԱԱԾ տնօրենի խորհրդական է նշանակել. Tert.am

article-image

«Tert.am»-ը գրում է.

«Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը շարունակում է ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ անել ու իր երիտասարդ ընկերներին տեղավորել աշխատանքի:

Ավելի վաղ, Tert.am-ը հայտնել էր, որ Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել:

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի բաժնի պետի պաշտոնին նշանակվել է Արթուր Նահապետյանը, ում հարսանիքի քավորն Արգիշտի Քյարամյանն է: 

Սակայն իրեն մտերիմներով շրջապատելը Քյարամյանը դեռ չի ավարտել:

Tert.am-ի աղբյուրները հայտնում են, որ իր աշխատանքային գործընկերոջը՝ Հայկ Երեմյանին Քյարամյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի խորհրդական է նշանակել:

Հայկ Երեմյանը մինչ այդ Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազն էր»:
 

Աղբյուր՝ Tert.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն