Արթուր Վանեցյանին կանչել են ԱԱԾ. Factor.am

article-image

«Factor.am»-ը գրում է.

««Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություն տալու: Վանեցյանն ԱԱԾ է ներկայանալու վաղը: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց նրա պաշտպան Լուսինե Սահակյանը:

«Ժողովուրդը» գրել էր, որ նկատմամբ քրեական գործ են հարուցել, որի շրջանակում Վանեցյանը վաղը հրավիրվում է ԱԱԾ՝ հարցաքննության: Պաշտպանը, սակայն, ասաց, որ Արթուր Վանեցյանին հրավիրել են բացատրության:

Լուսինե Սահակյանը հերքեց նաև տեղեկությունը, թե Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում յուրացումներ են եղել:

Թե ի՞նչ գործի շրջանակում են Արթուր Վանեցյանին ԱԱԾ հրավիրել, պաշտպանը մանրանամասներ չհաղորդեց: Մեր հարցին ի պատասխան միայն ասաց, որ գործը կապ չունի ՀՔԾ-ում քննվող մեկ այլ քրգործի հետ:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հայտարարել էր, թե Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի անունից իրենից գումար է պահանջել»:
 

Աղբյուր՝ Factor.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն