Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հիշատակումները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պաշտոնական հայտարարություններում 2016-18 և 2018-20թթ․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամի նոր հրապարակումը

article-image

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացրել է նոր հոդված, որում ներկայացրել է 2016թ․ Ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացում առաջ քաշված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։

«2016թ․ Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների ընթացքում ռազմաճակատում ունեցած հաղթանակը արդյունավետ ձևով կապիտալիզացվեց հայկական դիվանագիտության կողմից։ Արդյունքում բանակցային գործընթացի առաջնահերթություն դարձան վստահության ամրապնդման և սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման վերաբերյալ Վիեննայի և Ս․ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ 2018թ․ գարնանը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո այս պայմանավորվածությունները դուրս մղվեցին բանակցային գործընթացի օրակարգից՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ Ադրբեջանի նոր սադրանքների համար։ Ի պատասխան ռազմաճակատում հուլիսյան զարգացումներից հետո այս հարցով քննադատությունների՝ Հայաստանի իշխանությունները սկսեցին արդարանալ, թե իրենք չեն բանակցային օրակարգից դուրս մղել Վիեննայի և Ս․ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ միաժամանակ փորձելով կասկածի տակ դնել դրանց կարևորությունը։ Սույն համեմատական վերլուծության շրջանակներում փորձել ենք ուսումնասիրել 2016թ․ ապրիլից մինչև 2020թ․ հուլիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բոլոր պաշտոնական հայտարարություններն ու մամուլի հաղորդագրությունները, համեմատել իշխանափոխությունից առաջ և հետո դրանց բովանդակության մեջ տեղի ունեցած փոփոխությունները։ Փորձել ենք  հասկանալ, թե երբ են բանակցային օրակարգից դուրս մղվել Վիեննայի և Ս․ Պետերբուրգի պայմանավորվածությունները, և որոնք են այսօրվա բանակցային գործընթացի առաջնահերթությունները»։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Աղբյուր` «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն