Միքայել Մինասյանի հայտարարության հիման վրա հարուցված գործը կարճվել է. Լուսինե Սահակյան

article-image

Միքայել Մինասյանի հայտարարությունից հետո ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Մենք դիմել էինք, որպեսզի ստանանք գործի նյութերը, մեզ պատասխան է եկել, որ քանի որ պարոն Վանեցյանը հրավիրված է եղել որպես վկա, նյութեր չեն տրամադրվելու։ Սակայն քրեական գործը կարճված է հանցակազմի բացակայության հիմքով։ Այո, կարճվել է, մեզ նման պատասխան են տվել։ Հայտարարության բնույթից ելնելով եթե նայենք մասնակիցների ցանկը` շատ հետաքրքրական է, թե ով է եղել այն անձը, որը պետք է հնարավոր մեղադրյալ լիներ, որովհետև պարոն Վանեցյանը վկայի կարգավիճակ է ունեցել, որևէ նյութ մեզ չեն տրամադրել։ Այսինքն` մեզ մնում է բացառման սկզբունքով, այս երկրում մեկ պաշտոնյա կարող էր հնարավոր մեղադրանք նրան առաջադրվել, այստեղ արդեն պարոն Փաշինյանը թող պատասխանի, թե հրավիրվե՞լ է արդյոք ՀՔԾ, թե՞ ոչ»,- ասել է Լուսինե Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն