Մաշտոցի պուրակում՝ հաստաբուն ծառեր են հատվել. տեսախցիկը ֆիքսել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ). «Փաստինֆո»

article-image

«Փաստինֆո»-ն գրում է.

«Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պուրակում ծառահատում է իրականացվել՝ սրճարան կառուցելու համար, ինչը արձանագրել է «Փաստինֆո»-ի տեսախցիկը։

Առաջին կադրերում, որը նկարահանվել է դեռևս հուլիսի  17-ին, ծառերը կանգուն են։ Երևում է՝ ինչպես են հաստաբուն ծառը շրջապատել տանիքը ամրացնելու համար դրված փայտերը։ Իսկ օգոստոսի մեկին ծառերն արդեն չկային։

Պուրակում ակտիվ ընթանում են շինարարական աշխատանքներ՝ նախ ստորգետնյա անցման համար, նաև պուրակի հենց սկզբում վերանորոգվում է նախկինում գործող սրճարանը։ Աշխատակիցներն այսօր՝ օգոստոսի մեկին արդեն ամրացնում էին սրճարանի տանիքը։

Շինարարության վայրում բանվորները հրաժարվեցին մեկնաբանություն տալ՝ նշելով, որ իրավասու անձանցից ոչ ոք չկա։

Հրավիրում ենք քաղաքային իշխանության և իրավապահ մարմինների ուշադրությունը՝ հուսալով, որ գնահատական կտրվի մայրաքաղաքի կենտրոնում կատարված ապօրինի  ծառահատումներին»։


 

Աղբյուր` «Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն