Ինչ տեխնոլոգիաներով զավթվեց իշխանությունը Հայաստանում, և ինչպես է այն պահվում. Մաս 1

article-image

AntiFake.am-ը ներկայացնում է նոր հաղորդաշար, որում «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ներկայացնում է, թե ինչ տեխնոլոգիաներով զավթվեց իշխանությունը Հայաստանում 2018թ. մայիսին, և ինչպես է այն պահվում մինչ օրս:

Տեսաշարում փորձ է արվում վերլուծել և հասկանալ տեղի ունեցածի ողջ տրամաբանությունը, ինչպես նաև դրանից հետո`  երկու տարիների ընթացքում իշխանության կողմից երկիրը կառավարելու համար ներդրված տեխնոլոգիաների մասին: Այն տեխնոլոգիաների, որոնք ապահովել են իշխանության գալու և ներկայումս էլ իշխանութունը պահպանելու գործընթացը: Հայաստանի իշխանությունները երկու տարիների ընթացքում ապացուցել են, որ որպես իշխանություն` ոչինչ չունեն տալու Հայաստանի Հանրապետությանը: Նրանք չգիտեն կառավարման համակարգի յուրահատկությունները, չեն տիրապետում կադրային քաղաքականության նրբություններին, պետական կառավարման համակարգում առկա չգրված օրենքներին և այլն:

Ինչպես իշխանությունը զավթելու ընթացքում, այնպես էլ իշխանությունը պահելու գործընթացում կիրառվում են տեխնոլոգիաներ, որոնք մարդկանց շեղում են այն իրողություններից, որոնք կարևոր են հենց այդ քաղաքացիների կենսագործունեության համար:

Ուստի, մենք ուսումնասիրել և մասնագիտական վերլուծության ենք ենթարկել երկու տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած գործընթացներում կիրառված քաղաքական տեխնոլոգիաները: Այդ տեխնոլոգիաները, ընդհանուր առմամբ, 46-ն են, որոնք տեղավորել ենք 9 մեծ խմբերի մեջ:

Ստորև տեսանյութում Նարեկ Սամսոնյանը ներկայացնում է 9 խմբերից 4-ը. հասարակական կարգի անտեսման տեսարաններ, մասսայական անհնազանդության պատրանք, լեգենդներ մարդկանց մոտիվացնելու համար և առաջնորդի անձնազոհ կերպար:

Մանրամասները` տեսանյութում:

Русская версия статьи.

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն