Արագածոտնի մարզպետը ստում է. նա իրականում տրորել է ՌԴ դրոշը (տեսանյութ)

article-image

Օրերս համացանցում տարածվեց տեղեկատվություն, որի համաձայն՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը չորս տարի առաջ ընկերների հետ մասնակցել է ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի ակցիաներին: Բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցները փորձել են այրել ՌԴ դրոշը, իսկ երբ ոստիկանները փորձել են դա կանխել, Դավիթ Գևորգյանը դրոշը գցել է ոտքերի տակ և կոշիկները սրբել է վրան:

Այս տեղեկատվությունը Դավիթ Գևորգյանը հերքել է՝ ասելով, որ տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, և նա ՌԴ-ի նկատմամբ այդպիսի դիրքորոշում չունի և չի ունեցել:

Սակայն Դավիթ Գևորգյանը ստում է, քանի որ վերոգրյալ տեղեկատվության հետ տարածվել է նաև տեսանյութ, որտեղ պարզ երևում են Գևորգյանը և վերջինիս գործողությունները:

Այս փաստը հերքել փորձելիս Գևորգյանն ասել է նաև, որ տեսանյութեր և նկարներ չկան, որտեղ նա ՌԴ դրոշն է փորձում այրել կամ գցել է ոտքերի տակ:

Ստորև ներկայացնում ենք ՌԴ դեսպանատան դիմաց իրականացված բողոքի ակցիան՝ Դավիթ Գևորգյանի մասնակցությամբ:

Հոդվածի ռուսերեն տարբերակը։

 

Հեղինակ՝ Աիդա Ստեփանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն