(VIDEO) «Փախի, այ...». «Ես ու՞ր փախնեմ, չգիտե՞ք, որ Արցախ եք հանձնել». Անդրանիկ Քոչարյանի ու քաղաքացիների միջև միջադեպ է եղել

article-image

Այսօր միջադեպ է տեղի ունեցել Երևանում իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և քաղաքացիների միջև։ AntiFake.am-ի ձեռքի տակ տեսանյութ է հայտնվել, որտեղ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր,  Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քաշքշում է երիտասարդ անցորդներից մեկի թևը՝ փորձելով երիտասարդին նստեցնել մեքենան այն բանից հետո, երբ նրան անցորդներն անվանում են «Արցախ հանձնող»։ «Արի, արի նստի»,- քաշելով երիտասարդի թևից ասում է Անդրանիկ Քոչարյանը։ Այդ ընթացքում Քոչարյանին է մոտենում ենթադրաբար նրա թիկնապահը, սակայն որևէ կերպ չի միջամտում։ 

Նշենք նաև, որ Անդրանիկ Քոչարյանը երիտասարդ անցորդներին «կապիկ» է անվանել միայն այն բանի համար, որ երիտասարդները նրան և ՀՀ իշխանություններին մեղադրել են Արցախը հանձնելու մեջ։ Ի պատասխան երիտասարդների խոսքերի՝ Քոչարյանն աղջկա վրա գոռալով ասել է՝ «Տո փախի այ․․․», ինչին աղջիկը պատասխանել է․ «Ես ու՞ր փախնեմ․ իշխանությունը դուք եք։ Չգիտե՞ք, որ Արցախ եք հանձնել»։ Այս պատասխանից հետո Քոչարյանը երիտասարդներին պատասխանել է․ «Հանձնողը դուք եք, այ կապիկներ»։ 

Մանրամասները՝ տեսանյութում․

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն