ՃՏՊ՝ Ուշիի ոլորաններում․ կան զոհեր և տուժածներ

article-image

Օգոստոսի 9-ին, ժամը 08։41-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշիի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Freightliner» մակնիշի բեռնատար ավտոբաքը և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 2 ուղևորներ տեղում մահացել են, իսկ մեկ ուղևորը և բեռնատար ավտոբաքի վարորդը տեղափոխվել են Աշտարակ քաղաքի ԲԿ։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել տուժած ուղևորին և 3 զոհերի դիերը։

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն