Հայաստանը կարող է ունենալ բավական լուրջ պահպանողական, բայց ժողովրդավարական հանրապետություն, և Հայաստանը պետք է ունենա դա. Նարեկ Սամսոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

«Հիմա Հայաստանում դեմագոգիան բոլոր ուղղություններով, բոլոր կողմերից պատել է մեզ»: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը,- «Ես, քաղաքական իմ պատկանելությունը, քաղաքական արժեքային պատկանելությունը մի միլիմետրով չի շեղվում ժողովրդավարությունից»,- ասել է Սամսոնյանը:

«Ժողովրդավարությունը դա քաղաքական կառավարման վարչակարգ է: Ժողովրդավարության այլընտրանքը ազգայնականությունը, սոցիալիզը, լիբերալիզմը չի: Ժողովրդավարությունն ու լիբերալիզմը նույնական չեն»,-ասել է Սամսոնյանը:

«Ժողովրդավարության պայմաններում գործել են ու աշխարհում գործում են բազմաթիվ ծայրահեղ ազգայնական պետություններ: Չի կարելի ժողովրդավարությունը խառնել գաղափարախոսությանը: Ժողովրդավարությունը ընդամենը կառավարման համակարգ է, որի այլընտրանքներն են ըստ էության ավտորիտարիզմը, բռնապետությունը»,-նշել է «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ ղեկավարը:

Սամսոնյանը նշել է, որ Հայաստանը կարող է ունենալ պահպանողական կամ ազգայնական, բայց ժողովրդավարական հանրապետություն, ինչն էլ անհրաժեշտ համարեց Սամսոնյանը:

«Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի բացառապես ժողովրդավարական, իսկ թե ինչպիսի գաղափարախոսություն կունենա իշխանությունը, դա արդեն իշխանության հարցն է»,- ասել է Սամսոնյանը` կարևորելով իշխանության փոփոխությունը և բացառելով մեկ անձի կամ կուսակցության երկարատև կառավարումը:

«Հայաստանում գործում է կայուն զարգացող ավտորիտար համակարգ: Դա անգամ Freedom House-ն էր արձանագրել»,- փաստում է Սամսոնյանը:  

Սամսոնյանը ընգծել է, որ ժողովրդավարական կառավարման համակարգում իշխանությունը բխում է ժողովրդից, իշխանության ուժային աղբյուրը ժողովուրդն է` նշելով, որ «Հայաստանի Հանրապետությունը ունի բավականին լավ ժողովրդավարական ապագա  ու այլընտրանք չունի ժողովրդավարությանը: Ժողովրդավարության հիմքը քրիստոնեությունն է: Հիսուս Քրիստոսը առաջին ժողովրդավար առաջնորդներից էր»: 

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ ղեկավարը անդրադարձել է նաև քաղաքացիական հասարակության և քաղաքական հասարակության տարբերությանը: «Քաղաքացիական հասարակությունը բնականորեն առաջացած ժողովրդավարական կառավարման համակարգի զսպումների և հակակշռման մեխանիզմների բնական առաջացած երևույթ է: Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակությունը դեռ ձևավորվում է»` նշել է Սամսոնյանը` կարևորելով քաղաքացիական հասարակության ազգային ֆինանսավորումը, որը կլինի անկախ արտաքին ազդեցություններից և կունենա տեղական շահերով կաշկանդվածություն. «Հայաստանում պետք է լինի քաղհասարակություն, որպեսզի կարողանա զսպի քաղաքական հասարակությանը»: 

«Մեր խնդիրը այն է, որ եկող քաղհասարակությունը իշխանության կողմից կառավարվող չլինի»,- շեշտել է Սամսոնյանը:  

Նարեկ Սամսոնյանը, անդրադառնալով «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ ստեղծմանը և ֆինանսավորմանը, ասել է. «Մեզ ոչ մեկ չի ֆինանսավորել: Մենք ութ տարի գործել ենք լրիվ անդամավճարների հաշվին»:

Անդրադառնալով կայացած քաղաքական կուսակցությունների անհրաժեշտությանը` Սամսոնյանը նշել է, որ Հայաստանում չկան քաղաքական կուսակցություններ` բացի Հայ Յեղափոխական դաշնակցությունից, մնացածը եղել են կորպորատիվ միություններ:

«Այդ կուսակցական կոլապսը բերել է Նիկոլին իշխանության, այդ դեգրադացված «ուռոդ» ծնված քաղհասարակությունը Նիկոլին բերել է իշխանության»,- նշել է Սամսոնյանը,- «Մենք պետք է  հնարավորինս խուսափենք ապագայում Նիկոլ դառնալու հեռանկարից»: 

Մանրամասները՝ տեսանյութում:


 

Աղբյուր` AntiFake.am 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն