Եթե փորձագետը չի կարող հաստատել աֆեկտի առկայությունը, ապա այն պարզապես չկա. Տիգրան Աթանեսյանը՝ Արթուր Դանիելյանի քրեական գործի վերաբերյալ

article-image

Փաստաբան Տիգրան Աթանեսյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

«Արթուր Դանիելյանի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության հաղորդման վերաբերյալ կարճ ասեմ հետևյալը՝
Քրեական գործի նախաքննության ընթացքում ապօրինաբար նշանակված դատահոգեբանական փորձաքննության (աֆեկտի մասին հարցադրումով փորձաքննություն կարող է նշանակվել միայն մեղադրյալի նկատմամբ) եզրակացությամբ Ա.Սիմոնյանի մոտ աֆեկտ չի հաստատվել, այլ փորձագետը նշել է, որ Ա.Սիմոնյանի մոտ աֆեկտի առկայությունը ոչ հաստատել, ոչ հերքել չի կարող: Եթե փորձագետը չի կարող հաստատել աֆեկտի առկայությունը, ապա այն պարզապես չկա: Նման պայմաններում հոգեկան խիստ հուզմունքի մասին խոսելը ոչ միայն ավելորդ է, այլ նաև անթույլատրելի: Այդ ոչ հաստատումը, ոչ հերքումը նախաքննության մարմինը համարել է չփարատված կասկած և այն մեկնաբանել է հօգուտ ... ՎԿԱՅԻ: Այստեղ չկա նաև <չփարատված կասկած>, քննչական մարմինը պարզապես <ծաղրում է> իրավաբանական գիտությունը, բայց դրա մասին կխոսենք հետագայում:

Հ.Գ. Սա ապօրինությունների մի փոքր մասն է, մնացածի մասին հաջորդիվ»


 

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն