Atlantic Council’s DFRLab-ի՝ AntiFake.am-ի մասին հերյուրանքներ պարունակող հոդվածում հղում է կատարվել ադրբեջանամետ լոբբիստին. Զեկույց

article-image

Երեկ՝ մայիսի 14-ին, «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը հրապարակել է զեկույց Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատության հիմնախնդիրներին առնչվող հարցերի վերաբերյալ։

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև մայիսի 2-ին AntiFake.am-ի վերաբերյալ Atlantic Council’s Digital Forensic Lab-ի փորձագետների հրապարակած «վերլուծությանը», որով վերջիններս մեզ մեղադրում էին ռուսական գործակալ լինելու մեջ։

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության զեկույցում մասնավորապես նշվել է.

«2019թ․ մայիսի 2-ին medium.com հարթակում «Atlantic Council’s Digital Fo­ren­sic Research Lab»-ի որոշ փորձագետներ հրապարակեցին նյութեր Հայաստանում գործող փաստերի ստուգման հարթակների վերաբերյալ։ Փորձագետները AntiFake.am հար­թա­կին եւ դրա հիմնադիր Նարեկ Սամսոնյանին, «Ադեկվադ»-ի հիմնադիրներ Արթուր Դա­նիելյանին և Նարեկ Մալյանին, ինչպես նաև՝ «Blognews»-ի հիմնադիր Կոնստան­տին Տեր-Նակալյանին մեղադրում էին կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ։ Հրա­պա­րակումից հետո մեծ արշավ սկսվեց հոդվածում մատնանշված անձանց դեմ։ Այս արշավի վերաբերյալ շրջանառվում էին տարբեր վարկածներ։ Առավել տարածված է այն, որ դրանք անձնական կապերի միջոցով արված հրապարակումներ են։ Հատկա­նշա­կան է, որ հոդվածներում հղում է կատարվում Ջոշուա Կուչեռային, ով հայտնի է իր ադր­բեջանամետ հայացքներով։ Բացի դրանից, նույն «Atlantic Council»-ը հայտնի է նաև իր ադրբեջանամետ լոբբիստներով։ Օրինակ, այնտեղ է աշխատում հայտնի ադր­բեջանամետ լոբբիստ Բրենդա Շաֆերը»։

 

Զեկույցն ամբողջությամբ՝ «Խոսքի ազատության հիմնախնդիրներին առնչվող հարցերը Հայաստանի Հանրապետությունում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը