Միջնորդելու ենք քննիչին նշանակել Ալեն Սիմոնյանի վերաբերյալ համալիր դատահոգեբուժական-դատահոգեբանական ստացիոնար փորձաքննություն. Արթուր Դանիելյանի պաշտպան

article-image

Արթուր Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

«ՀՀ ԱԺ փոխխոսնակը իր կամքով և ցանկությամբ է խնդրել Հատուկ քննչական ծառայությանը իրեն ենթարկել դատահոգեբանական փորձաքննության՝ աֆեկտի առկայությունը ստուգելու համար, իսկ փորձագետը ոչ հաստատել է, ոչ էլ հերքել աֆեկտի առկայությունը: Հետևաբար՝ գտնում եմ, որ վիրավորական չի լինի, եթե ես ու Դանիելյան Արթուրը միջնորդենք քննիչին կատարել ավելի խորը և համապարփակ հետազոտություն և նշանակել պ-ն Ա.Սիմոնյանի վերաբերյալ համալիր դատահոգեբուժական-դատահոգեբանական ստացիոնար փորձաքննություն, ինչպես դա նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108 և 251 հոդվածներով»:

Աղբյուր` AntiFake.am ​

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն