Եթե ոստիկանությունը ցանկանում է՝ #SutNikol հեշթեգը տարածվի Եվրոպական դատարանում, պետք է վարչական պատասխանատվության ենթարկի կոնկրետ անձանց. Մելիքյան (Տեսանյութ). «Aysor.am»

article-image

«Aysor.am». «Բլոգնյուզ»-ի խմբագրին Ոստիկանություն հարցաքննության կանչելը խոսքի ազատության ու ազատ արտահայտման խնդիր է, լրագրողների հետ զրույցում ասաց «Բլոգնյուզի» խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ Կոնստանտին Տեր-Նակալյանը հրավիրվել է Ոստիկանություն, որպեսզի մասնակցի #SutNikol ակցիայի կապակցությամբ հարուցված վարչական վարույթին:

«Սա հետաքրքիր է այն տեսանկյունից, որ մեր երկրում, մեր պատկերացմամբ, չպետք է արտահայտման ազատությունը, որը անհամաչափ չի արտահայտվել, որևէ պատասխանատվության ենթարկվի», - ասաց նա։

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ երկարատև աշխատանքի արդյունքում Հայաստանում հասել էին նրան, որ նման դեպքերի համար պատասխանատվություններ, կարծես թե, չէին կիրառվում։

«Առնվազն հանրային դաշտում մենք ծանոթ չենք նման դեպքերի», - ասաց փաստաբանը։

Մելիքյանն ասաց, որ այս գործը շատ լավ գործ կլինի Եվրոպական դատարանի համար, եթե վարչական պատասխանատվություն կիրառվի։

«Եթե մեր ոստիկանությունը ցանկանում է, որ #SutNikol հեշթեգը տարածվի Եվրոպական դատարանում, ապա, կարծում եմ, պետք է վարչական պատասխանատվության ենթարկի կոնկրետ անձանց», - ասաց նա։

Նյութի աղբյուր՝  «Aysor.am»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն