.png)
Այս օրերին աշխարհի ուշադրության կենտրոնում է գտնվում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունը և դրա հետևանքով աղետալի վիճակում հայտնված քաղաքը:
Պայթյունի հետևանքով առնվազն 135 մարդ է զոհվել, իսկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ավելի քան 5000 քաղաքացի, մոտ 300.000 մարդ էլ անօթևան է մնացել: Զոհվել են նաև լիբանանահայ 11 քաղաքացիներ, մոտ 100 հայեր էլ վիրավորվել են:
Նախնական տվյալներով պայթել է 2014 թվականից նավահանգստի պահեստներից մեկում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատը:
Մինչ շրջանառվում են չափազանց վտանգավոր պայթուցիկ նյութի` այդքան տարի քաղաքի բանուկ մասում պահման, պայթյունի պատճառների մասին տեղեկություններ, համացանցը ողողվում է պայթյունի և դրան հաջորդող իրադարձությունների տարբեր լուսանկարներով և տեսանյութերով, որոնց մեջ տեղ են գտնում նաև կեղծ, խմբագրված լուսանկարներ և տեսանյութեր։
Պայթյունի մասշտաբայնության և այս ժամանակահատվածում արտաքին քաղաքական իրադարձությունների պայմաններում՝ ի թիվս այլ լուսանկարների և տեսանյութերի, տարբեր սոցիալական հարթակներում տարածվում է նաև մի տեսանյութ. իբրև թե պայթյունը տեղի է ունենում հրթիռի հարվածից հետո: Այս տեսանյութը նաև տարածվում է սոցիալական ցանցերի հայկական տիրույթում:
Սակայն, ինչպես պարզվում է տարածվող նույնաբնույթ տեսանյութերի ուսումնասիրությունից, և ինչպես փաստում և հերքում են նաև արաբալեզու կայքերը, տեսանյութը կեղծ է. հրթիռի «հայտնվելը» հասարակ «ֆոտոշոփի» արդյունք է, իսկ տեսանյութը մշակված է:
Կարելի է համեմատել նույն տեսանյութի երկու տարբերակները.
Իրական տեսանյութը (0:08-ից)`
Աղբյուրը` AntiFake.am