Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված բոլոր տուգանքները չեղարկվելու են, քանի որ չունեն իրավական անհրաժեշտ հիմքեր. Արթուր Ղազինյան

article-image

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

«Մեկ Հայաստան» կուսակցությունը նախաձեռնություն է դրսևորել վարչական դատավարության օրենսգրքով սահմամված կարգով վիճարկելու Պարետի նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վարչական դատարանում, որի արդյունքը պետք է լինել դրանց հիմքով կայացված բոլոր տուգանքների չեղարկումը։

Մասնավորապես, բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են, քանի որ չունեն իրավական անհրաժեշտ հիմքեր և հետևանք են պարետի կողմից ցուցաբերած ինքնիրավչության։

Ձեռնարկված կոնկրետ քայլերի և դրանց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեմ»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն