
Լիբանանում նախաքննությունը դիտարկում է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի դեպքով մի քանի վարկածներ, այդ թվում՝ արտաքին ազդեցությունը: Այս մասին, ինչպես փոխանցում է «Russia Today» միջազգային լրատվական գործակալությունը, հայտարարել է երկրի նախագահ Միշել Աունը:
«Պայթյունի պատճառը դեռևս պարզ չէ, կա արտաքին ուժերի միջամտության հավանականություն հրթիռի կամ ռումբի կամ այլ գործունեության միջոցով», - նրա խոսքերը մեջբերում է լիբանանյան MTV հեռուստաալիքը:
Վերջին տվյալներով մահացել է 154 մարդ, վիրավորվել՝ մոտ 5 հազար մարդ:
Արտակարգ այս դեպքի հանգամանքներով ձերբակալվել է Բեյրութի նավահանգստի 16 աշխատակից: Հետաքննությունն իրականացվում է ռազմական ոստիկանության և Ներքին անվտանգության ծառայության համատեղ ուժերով:
Քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրություն է հայտարարված:
Աղբյուր՝ AntiFake.am