
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է «Russia Today» միջազգային լրատվական գործակալությունը` հղում անելով AFP լրատվական գործակալությանը, որը հղում է արել գերատեսչությանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել նավահանգստի տարածքում: Մահացել է ավելի քան 150 մարդ, մոտ 5 հազարը վիրավորվել է:
Լիբանանի պաշտպանության բարձրագույն խորհուրդը Բեյրութը հայտարարել է աղետի գոտի:
Աղբյուր՝ AntiFake.am