Լիբանանյան իշխանություններն այլևս հույս չունեն Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո կենդանի մարդ գտնել փլատակների տակից

article-image

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի վայրում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության որոնողափրկարարական խմբի աշխատանքներն ավարտվել են, հայտնում են ТАСС-ին օպերատիվ շտաբից:

«Բեյրութում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են, վթարային-փրկարարական աշխատանքները շարունակվում են», - հայտնում են շտաբից:

ՌԴ ԱԻՆ-ի տվյալներով՝ լիբանանյան իշխանություններն այլևս հույս չունեն Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո կենդանի մարդ գտնել փլատակների տակից:

«Լիբանանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, որպես ընդունող երկիր, պաշտոնապես հայտարարել են, որ այլևս չեն ակնկալում փլատակների տակից կենդանի մարդ գտնել», - նշել է գերատեսչության ներկայացուցիչը:

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները օգոստոսի 5-ին ժամանել էին Բեյրութ՝ նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու և որոնողափրկարարական գործողություններին մասնակցելու համար:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն