(VIDEO) Երևանից օպերատիվ խումբ է շարժվել Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար. Տիգրան Աթանեսյան

article-image

Իշխանությունները որոշել են ձերբակալել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտնել է Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Այսպես կոչված թավշյա նոր իշխանությունները որոշել են մի հիմար, անտեղի, անպատկառ հիմքով ձերբակալել Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին», - նշում է փաստաբանը։

Փաստաբանի տեղեկություններով՝ Երևանից շարժվել է օպերատիվ խումբ նախկին ոստիկանապետին ձերբակալելու համար։ Փաստաբանը գտնվում է նախկին ոստիկանապետի տանը և սպասում իրավապահների ժամանմանը, տեղեկացնում է նա ֆեյսբուքյան մեկ այլ ուղիղ եթերով։

Ավելի վաղ Աթանսեյանը գրել էր. «Վ. Գասպարյանի Սևանի տան մոտակայքում հայտնվել է ոստիկանական Նիվա, իմ տեղեկություններով Երևանից շարժվել է օպերխումբ Գասպարյանին ձերբակալելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութերում.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն