Հրապարակվել են Բելառուսի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ առաջին տվյալները

article-image

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջատարն է հինգ շրջանների փակ ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքներով: Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինային:

«Մեզ զեկուցել են այսպես ասած փակ ընտրատեղամասերը, բայց ոչ բոլոր շրջաններինը, այլ միայն հինգինը», - ասել է նա:  Երմոշինայի խոսքերով՝ 5 շրջանների փակ ընտրատեղամասերում Լուկաշենկոն հավաքել է 82,08%, իսկ Տիխանովսկայան՝ 6,98%:

Բելառուսում կայացած ընտրություններում առկա է 231 փակ ընտրատեղամաս, որոնք տեղակայված են առողջարաններում, դիսպանսերներում, հանգստյան տներում, հիվանդանոցներում և առողջապահական այլ կազմակերպություններում: Այդ հաստատություններում քվեարկությունն ավարտվել է այն ժամանակ, երբ բոլոր ընտրողները քվեարկել են:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն