«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.
«Նիկոլը շնորհավորեց Լուկաշենկոյին և ուրացավ ինքն իրեն
Այ հիմա հանգիստ կարամ ասեմ, որ 2018-ին ՀՀ իշխանությունները (արդեն` նաև ըստ Նիկոլ Փաշինյանի) պետք է հենց առաջին օրվանից ուժով ցրեին և հետո օրենքի տառին համապատասխան դատեին մասսայական անկարգությունների մասնակիցներին ու կազմակերպիչներին` հանուն Հայաստանի Հանրապետության: Հայաստանի իշխանությունն ուզուրպացրած «հեղափոխականների» թիմի առաջնորդը փաստացի ուրացավ իր արածն ու շնորհավորեց Լուկաշենկոյին երիցս հիմնավորելով նոր իշխանափոխությունից հետո իրեն ու իր թիմի առանցքային դեմքերին ԴԱՏԵԼՈՒ հրամայականը:
Էս շնորհավորանքն ինքնատիպ ինքնախոստովանական էր»:
Աղբյուր` AntiFake.am