Բելառուսի ընդդիմությունը հայտարարել է նոր միավորման ստեղծման մասին. ТАСС

article-image

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Վալերիյ Ցեպկալոն ստեղծել է Միացյալ ժողովի կոմիտե: Նախատեսվում են նոր նախաձեռնություններ երկրում քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար: Այս մասին հայտարարել է Տիխանովսկայայի շտաբի ներկայացուցիչ, Վալերի Ցեպկալոյի կինը՝ Վերոնիկան «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ, տեղեկացնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը: 

«Երեկ իմ ամուսինը [Վալերի Ցեպկալոն] ստեղծել է Միասնական ժողովի կոմիտե, մի շարք նախաձեռնություններ են նախատեսվում», - ասել է նա:

Ցեպկալոն նաև տեղեկացրել է, որ բելառուսական ընդդիմությունը ակտիվորեն համագործակցում է միջազգային հանրության հետ: «Մենք կոչ ենք անում ամբողջ միջազգային հանրությանը օգնել մեզ անցկացնել նոր ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ», - ամփոփել է նա:
 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն