(PHOTO) Աննա Հակոբյանը Facebook-ում Արցախի Դադիվանք եկեղեցին գովազդելիս լուսանկարների տեղակայման վայր է նշել Ադրբեջանը. սխալը պահպանվել է շուրջ 2 ժամ

article-image

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսուհետ «Հայաստանը սեր է», «Հանգստացիր Հայաստանում», «Visit Armenia», «Armenia Love» հեշթեգերով համացանցային արշավ է սկսում, որի միջոցով հնարավոր կլինի Հայաստանի և Արցախի պատմամշակութային վայրերից լուսանկարների հանդիպել ավելի հաճախ։ «Արշավի նպատակն է ներկայացնել հայկական մշակույթը, զբոսաշրջային վայրերը, հոգևոր արժեքները, սնունդն ու ավանդույթները», - նշել է վարչապետի տիկինը:

Այսօր՝ օգոստոսի 14-ին, Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Արցախի Հանրապետության Շահումյան շրջանի Դադիվանք գյուղում գտնվող Դադիվանքի վանական համալիրից և որպես լուսանկարների տեղակայման վայր (location) է նշել Ստեփանակերտը, որը Ֆեյսբուքը դիտարկել է որպես քաղաք Ադրբեջանում:
 


 

Վարչապետի տիկնոջ ֆեյսբուքյան էջում, որն ունի շուրջ 100 հազար հավանում և ավելի քան 135 հազար հետևորդ, լուսանկարների սխալ տեղակայման վայրը պահպանվել է շուրջ 2 ժամ, որից հետո խմբագրվել է և հեռացվել:

Վարչապետի տիկնոջ կողմից Արցախի զգայուն թեմայով բավականին լուրջ վրիպումը կարելի է համարել կարևոր նախաձեռնության և իր սկսած համացանցային արշավի մեկնարկի ձախողում: Հույս հայտնենք, որ Արցախի պատմամշակութային վայրերի լուսաբանման ընթացքում վարչապետի տիկինը ավելի աչալուրջ և զգոն կգտնվի և թշնամի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը և իր «թեյի ընկերուհի» Ալիևային ցնծալու նոր առիթներ չի տա:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն