AntiFake.am-ի տեղեկություններով՝ այսօր Լոռու մարզի Հաղպատ գյուղից արևմուտք՝ Կայան բերդի դիմաց գտնվող «Զարնի-Պարնի» գինետուն-սրճարանում ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ հավաքվել են սորոսական պատգամավորները՝ Սոս Ավետիսյանը, Միքայել Զոլյանը, Թագուհի Ղազարյանը, Արեն Մկրտչյանը և Մարիա Կարապետյանը։ Հավաքվածները գողտրիկ և աննկատ հատվածում ճաշել են և քննարկում արել. հասկանալի է եղել, որ ինչ-որ կարևոր և գաղտնի բան են քննարկում։ Նկատելով, որ «Զարնի-Պարնի»-ում կան մարդիկ, ովքեր իրենց տեսել և ճանաչել են՝ պաշտոնյաները կիսատ են թողել ճաշն ու ականատեսների փոխանցմամբ՝ բառիս բուն իմաստով փախել են այդտեղից։
Հետաքրքիր է, թե հանգստյան օրով քննարկման ինչ ընդհանուր թեմա են ունեցել հայոց խորհրդարանի և գործադիրի սորոսական պաշտոնյաները, և ինչն է նրանց ստիպել նկատվելուն պես «ճողոպրել» այդեղից։
Իհարկե կարելի է մի շարք վարկածներ առաջ քաշել՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները։
Ինչպես հայտնի է, վերջին շրջանում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ երկրում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որտեղ ակնհայտորեն տեսանելի են Սորոսի ականջները և այս հարցում հայաստանյան սորոսական շրջանակներն իրենց բացահայտ և հրապարակային աջակցությունն են հայտնում իշխանափոխություն իրականացնելու գործին լծված իրենց բելառուս գործընկերներին։ Հայաստանյան սորոսական շրջանակները չխուսափեցին նաև բացահայտ դեմարշ սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ Լուկաշենկոյին ուղղված շնորհավորական ուղերձից հետո։ Բնական է, որ Փաշինյանի շնորհավորանքն առաջացրել է նրանց զայրույթը, քանի որ իրենց ջանքերով կառավարության ղեկավար դարձած անձնավորությունը ոչ միայն չի ողջունում 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունների կրկնությունը հանդիսացող գործընթացները Բելառուսում, այլ մի բան էլ շնորհավորում է «բռնապետ» Լուկաշենկոյին։ Այս թեմայով իհարկե սորոսականները քննարկելու հարցեր ունեն։
Վերջին ներքաղական իրադարձություններում էլ սորոսականներն առանձնանում են Ամուլսարի հարցում իրենց ունեցած դիրքորոշումներով, որը «չի համընկնում» Նիկոլ Փաշինյանի «լռության» հետ։
Սորոսական պաշտոնյաների գաղտագողի այս հանդիպումը Փաշինյանի դեմ կազմակերպվող դավադրության է նմանվում։ Ասվածի մի շարք օբյեկտիվ հիմքերը թվարկեցինք վերևում և այս առումով Փաշինյանը մտածելու բան ունի։ Այլ բառերով՝ Փաշինյանը «չի արդարացնում» սորոսականների հույսերը և չի հատուցում նրանց առջև ունեցած իր քաղաքական պարտքերը, իսկ թե ինչ է լինում, երբ Սորոսը սկսում է դավադրություն «մտմտալ», հայտնի է բոլորին։
Աղբյուր՝ AntiFake.am