Հեղափոխական մշակութային գործիչների «հետողորմյան» շարունակվում է. հերթը դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանինն է

article-image

Վերջին շրջանում հաճախ ենք ականատես լինում, երբ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների ամենակարկառուն հեղափոխական մշակութային գործիչները, որոնք մոռանալով իրենց հիմնական գործունեության մեջ քաղաքական պրոցեսներում չներգրավվելու կարևորությունը, դարձել էին ակտիվիստներ և «մերժում էին» իրենց հաջողության տարիների քաղաքական վերնախավին՝ հավանաբար ակնկալելով, որ «նորերն» իրենց հանդեպ ավելի բարեհաճ կգտնվեն և ավելի շատ հաջողություններ կապահովեն իրենց համար, այսօր արդեն բողոքում են գործող իշխանություններից և դարձել են նրանց ամենախիստ քննադատները։ Արդեն իսկ անդրադարձել ենք «հետողորմյա» արած Մգեր Արմենիային, ով կոչ էր անում բելառուս ժողովրդին չկրկնել հայերի սխալը և իշխանությունը չհանձնել սուտասաններին և շառլատաններին։

«Հետողորմյայի» հերթը դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանինն է։ Հիշեցնենք, որ 2018 թվականին իշխանափոխության ամենաթեժ պահերին Ջուլիետա Ստեփանյանը դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի հետ «հեղափոխական բեմահարթակում» էր՝ ողջունելով իշխանափոխության գործընթացը։ Նա նաև ակտիվ մասնակցում էր Հանրապետության հրապարակում կազմակերպվող հավաքներին։

 

 

Մինչդեռ օրերս դերասանուհին հարցազրույց է տվել 24News.am լրատվականին և քննադատել իշխանությանը։ Իշխանափոխությունից հետո երկրում տիրող հասարակական կյանքին, հրապարակ դուրս եկած հասարակության սպասելիքներին անդարադառնալով՝ Ջուլիետա Ստեփանյանը նկատել է, որ ժողովուրդն այնքան է հոգնել ու հիասթափվել, որ ինքը տեսնելով այդ ցավոտ իրողությունը՝ ստիպված է ատել իշխանավորներին։

«Օրենքն օրենքի հետևից են ընդունում, էլի նորից ու նորից ժողովրդին տուգանելու միջոցով ուզում են բյուջե լցնել։ Երեկվա էն խեղճ երիտասարդությունը, ոտքի կանգնեց և կուրծք էր ծեծում, էդ խեղճ երիտասարդության մեջքը կոտրվում է։ Ես շատ կուզեի լիներ փոփոխություն, հավատում էի, էլի եմ ուզում հավատալ, բայց որ տեսնում եմ մարդիկ ինչքան տխուր են, ինչքան հիասթափված են, ես վախ եմ ապրում, խղճում եմ մեր ժողովրդին», -նշել է դերասանուհին։ 

«Քաոս է տիրում, մեկն ուզում է փախչի, մեկն` ինքնասպան լինի, մեկը սոված վնգստում է՝ չի իմանում ինչ անի», - հուսահատված ասել է Ջուլիետա Ստեփանյանը։ 

 

Աղբյուր՝ AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն