(PHOTO) «Մեդիա Վահան 2020»-ի «Կայուն զարգացող լրատվական» անվանակարգում հաղթող է ճանաչվել AntiFake.am-ը

article-image

Այսօր՝ օգոստոսի 17-ին, տեղի է ունեցել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության «Մեդիա վահան 2020» մրցանակաբաշխությունը։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են 9 անվանակարգեր՝ «Լավագույն լրատվական», «Ամենաքննարկվող քաղաքական գործիչ», «Ամենասկանդալային քաղաքական գործիչ», «Ամենադրական հանրային գործիչ», «Լավագույն ֆոտոլրագրող», «Լավագույն լրագրող», «Լավագույն հետաքննող լրատվական», «Կայուն զարգացող լրատվական», «Լավագույն հեռուստամեկնաբան»։

«Կայուն զարգացող լրատվական» անվանակարգում առաջադրված 3 լրատվականներից հաղթող է ճանաչվել «AntiFake.am»-ը։ 

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ներկայացուցիչ Սերգեյ Չամանյանը, ներկայացնելով «Կայուն զարգացող լրատվական» անվանակարգը, նշեց, որ այն «Լավագույն մեդիա» անվանակարգի աճող բջիջն է։ «Մենք ունեինք մի քանի լրատվամիջոց, որոնց հետևում էինք նույնիսկ մեկ տարի և ավելի, որոնք փոքր՝ 2-3 հոգանոց թիմից աճեցին ու հասցրին իրենց աշխատանքը այն մակարդակի, որ իրենց մասին այժմ խոսում են նույնիսկ փողոցներում, ոչ միայն խոհանոցներում, այլ փողոցներում. մարդիկ կիսվում են, շփվում են՝ արդյո՞ք դու տեսար, արդյո՞ք դու լսել ես և այլն։ Այս անվանակարգում հաղթել է AntiFake.am», - հայտարարեց Չամանյանը։

AntiFake.am կայքի խմբագիր Մելինե Հայրապետյանը, ընդունելով մրցանակը, շնորհակալություն հայտնեց. «Սա մեր առաջին մրցանակն է շուրջ երկու տարվա ընթացքում մեր գործունեության արդյունքում։ Հույս ունենք, որ շատ հետևորդներ կունենանք և մրցանակներից պակաս չենք լինի», - ասաց Հայրապետյանը։

AntiFake.am-ի խմբագրությունը շնորհակալություն է հայտնում «Մեդիա պաշտպան» նախաձեռնությանը գործունեության վերաբերյալ գնահատականի համար, ինչպես նաև մեր ընթերցողներին, որոնք ոգեշնչում են մեզ։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն